ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի կարծիքով՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը պարտավոր է նոր պայմանագիր առաջարկել թիմի առաջատար Զլատան Իբրահիմովիչին:
«Եթե ես ՊՍԺ-ի նախագահը լինեի, առանց երկմտելու կերկարաձգեի Զլատանի պայմանագրի ժամկետը: Բոլորս տեսնում ենք, թե որքան ջանասիրաբար է նա մարզվում: Իբրահիմովիչը լավագույնների լավագույնն է: Նա դեռ շատ բան կարող է անել ՊՍԺ-ի համար»,- Le Parisien-ը մեջբերում է Վերատիի խոսքերը:
Հիշեցնենք, որ փարիզյան ակումբի հետ Իբրահիմովիչի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:










































