Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր կայցելի Ադրբեջան՝ Հարավկովկասյան համաժողովին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Վրաստանի նախագահն այցով Ադրբեջանում կգտնվի մայիսի 6-8-ը:
Հարավկովկասյան համաժողովին, որը կազմակերպել են սփյուռքի հարցերով պետական կոմիտեն, Նիզամի Գյանջևիի անվան միջազգային կենտրոնն ու Մադրիդյան ակումբը, պետությունների նախկին ղեկավարներից բացի՝ կմասնակցեն նաև ներկայիս ղեկավարները:
Համաժողովին կմասնակցեն գիտության, մշակույթի և քաղաքական կենտրոնների ավելի քան 200 ներկայացուցիչներ:









































