Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի հյուսիսից դեպի Թուրքիա բնական գազի մատակարարումները պլանավորված է սկսել այս տարվա փետրվարին։ Իրաքյան Քրդստանի իշխանությունները հուսով են, որ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի գազատարը, որով տարեկան կմատակարարվի 10 միլիարդ խորանարդ մետր գազ։
Պլանավորված է մինչև 2020 թվականն այդ ցուցանիշը հասցնել մինչև 20 միլիարդ խորանարդ մետրի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ պլանավորված է գազատարի կառուցումն ավարտել մինչև 2017 թվականի ավարտը, իսկ գազամատակարարումները սկսել 2018 թվականին։







































