Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարևանները հայտնի զույգին «անպատասխանատու և քննադատելու ենթակա» են համարում: Հարևանների դժգոհությունն է առաջացրել ափամերձ տարածքով մեքենաներ և մոտոցիկլետներ վարելը: Կաթոլիկ Զատկի տոնին դերասանին լուսանկարահանել են որդուն մեքենա վարել սովորեցնելիս, իսկ նրա մյուս երկու որդիները փոքր մոտոցիկլետներ են վարել ափամերձ տարածքում՝ իրենց ծնողների ռանչոյից ոչ շատ հեռու: Սակայն ամերիկյան օրենսդրության համաձայն՝ արգելվում է տրանսպորտային այս միջոցները վարել:
Հարևաններին դուր չի գալիս նաև այն հանգամանքը, որ Բրեդ Փիթը թույլ չի տալիս նրանց հանգստանալ ռանչոյին կից լողափում՝ չնայած որ այդ լողափը մասնավոր սեփականություն չէ, և մարդիկ սովորել են այնտեղ հանգստանալ:








































