Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության առաջին նախնական արդյունքները: Մշակվել են 16 տեղամասի արդյունքները:
Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝«Առաքելություն» կուսակցույունը ստացել է 249 ձայն կամ 0.76%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 6047 ձայն կամ 18.39%-ը, «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը՝ 2734 ձայն կամ 8.31%-ը, «Հայ Ազգային Կոնգրեսը»՝ 1416 ձայն կամ 4.31%-ը, ՀՅԴ՝ 1341 կամ 4.08%, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 20929 ձայն կամ 60.13%-ը, «Օրինաց երկիրը»՝ 1211 ձայն կամ 3.48 %-ը:
Երևանի ավագանու ընտրություններին ԿԸՀ հրապարակած տվյալներով ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 437 021 ընտրող կամ ընտրողների 53,53 տոկոսը:
Ոստիկանության հայտնած տվյալներով ընտրողների ընդհանուր թիվը 816 475 է:










































