Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում կայանալիք «Լիվերպուլ»-ի հետ խաղը։
«Երբ հաղթում ես հզոր թիմի, ընդ որում՝ հաղթում ես վստահ, դա վստահություն է հաղորդում ամբողջ թիմին։
Հավատում ենք մեր ուժերին։ Այս մրցաշրջանում ձևավորվել ենք որպես թիմ ու կարող ենք շատ բանի հասնել։ Թիմում բոլորն են զգում, որ այս մրցաշրջանը մերն է։
Գիտենք, որ կարող ենք առավելության հասնել «Լիվերպուլ»-ի նկատմամբ, չնայած, որ Յուրգեն Կլոպն ամուր թիմ է կառուցում։ Կանենք հնարավորը, ինչ մեր ուժերի սահմաններում է»,- հայտարարել է Օզիլը։







































