Բրազիլացի հարձակվող Նեյմարը մեղադրվում է ֆինանսական մեքենայություններ կատարելու մեջ՝ կապված «Սանթոս»-ից «Բարսելոնա» տրանսֆերի հետ։ Այդ կապակցությամբ նա կկանգնի Իսպանիայի դատարանի առջև։ Դատական գործընթացը մեկնարկելու է փետրվարի 2-ին։
Ավելի վաղ բրազիլական ներդրումային ընկերությունը, որին պատկանում էր Նեյմարի տրանսֆերի 40 տոկոսը, մեղադրանք է ներկայացրել ֆուտբոլիստի մոր՝ Նադին Գոնսալվեշ դա Սիլվա Սանտոսի նկատմամբ։
Ըստ պաշտոնական տեղեկատվության, 2013թ․ «Բարսելոնա»-ն Նեյմարի տրանսֆերի դիմաց վճարել է 57․1 մլն եվրո, որից 17․1 մլն-ը բաժին է հասել «Սանթոս»-ին, 40 մլն-ը՝ ընկերությանը, որը պատկանում է Նեյմարի ծնողներին։








































