Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով ստացել է մարզական կարիերայի 5-րդ «Ոսկե գնդակ»-ը, գովեստի խոսքեր է հղել իր թիմակից Լուիս Սուարեսի հասցեին։
«Ինձ համար դժվար է Սուարեսին համեմատել մյուս հարձակվողների հետ, որոնք հանդես են եկել ինձ հետ։ Կարող եմ միայն ասել, որ Սուարեսն աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է։
Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար։ Նրա հետ խաղալը մեծ բավականություն է։ Բացի այդ, մենք լավ հարաբերություններ ունենք խաղադաշտի սահմաններից դուրս։
Ես, Սուարեսն ու Նեյմարն անում ենք հնարավորը թիմի հաջողությունների համար։ Դա մեզ համար առաջնային է»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է ՖՒՖԱ-ի պաշտոնական կայքը։





































