Քաղցկեղով հիվանդ կանանց օգնության բարեգործական հիմնադրամը արդեն 16-րդ անգամ մրցանակներ է շնորհել Բևերլի Հիլզում, որտեղ հյուրընկալվել են Քայլի Մինոուգը, Ամբեր Վալետան, Կարոլինա Էրեյրան, Ջուլիանա Հաֆը, Թոմի Հիլֆիգերը, Մոնիկ Լյուլյեն և ուրիշներ:
Հիշեցնենք, որ 1996թ. հիմնված EIF հիմնադրամը միջոցներ է հավաքում քաղցկեղով հիվանդ կանանց օգնելու նպատակով: Վիճակագրությունը պարզել է, որ ավստրալացի կանանց երեքից երկուսը մահանում է այս սարսափելի հիվանդությունից, այդ պատճառով էլ օրակարգում քաղցկեղի բուժման արդյունավետ միջոցների մշակումն էր:
Քայլի Մինոուգը պատահաբար չի դարձել այդ երեկոյի հերոսուհին: 2005թ. աշխարհը ցնցեց նորությունն այն մասին, որ հանրահայտ երգչուհին տառապում է կրծքի քաղցկեղով: Վիրահատության պատճառով նա ստիպված եղավ հետաձգել համաշխարհային շրջագայությունը:
Բարեբախտաբար, երկարատև բուժումից հետո Քայլին առողջացավ և վերադարձավ իր աշխատանքին: Նա երբեք էլ մամուլից չի թաքցրել իր հիվանդությունը, միշտ մասնակցում է բարեգործական ակցիաներին և աջակցում այն կանանց, ովքեր բախվում են այս խնդրի հետ:


1. Կարոլինա Էրեյրա

2. Քայլի Մինոուգ և Կարոլինա Էրեյրա

3. Ամբեր Վալետա

4. Ջուլիանա Հաֆ

5. Կարոլինա Էրեյրա և Ջուլիանա Հաֆ

6. Չելսի Հենդլեր

7. Լիզա Քուդրոու

8. Լիզա Քուդրոու, Կարոլինա Էրեյրա և Ռիտա Ուիլսոն

9. Թոմի և Դի Հիլֆիգերներ

10. Ջեյմս Ֆերագամո

11. Մոնիկ Լյուլյե

12. Էնժի Հարմոն

13.Քվին Իզրալոու

14. Բրունո Մարս











































