Հոլանդացի ֆուտբոլիստ Դեմի դե Զեուվը Facebook-ի անձնական միկրոբլոգում ցույց է տվել լայքերի ու մեկնաբանությունների մասին ծանուցումների ջրվեժը, որը ստացվում է Instagram-ում նոր լուսանկարներ հրապարակելուն պես։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
Նա Instagram-ում ունի 8 մլն բաժանորդ։ Տեսանյութում անդադար ստացվող մեկնաբանությունները կարծես ջրվեժ ստեղծեն, որը հաջողությամբ սարքը հաղթահարում է՝ առանց խափանվելու։
Համացանցում հայտնվելուց 3 օր անց տեսանյութի դիտումների քանակը գերազանցել է 12 միլիոնը։








































