ԱՄՆ-ում այսօր հայտնի են դարձել 2015 թ. «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխության հավակնորդները: Այս մասին հաղորդվում է մրցանակաբաշխության կայքում:
Անվանակարգերի թվով առաջատար են «Մոխրագույնի 50 երանգները», «Պիքսելներ», «Հաստլիկն ընդդեմ բոլորի», «Յուպիտերի վերելքը»: Այս ֆիլմերից յուրաքանչյուրը կարող է ստանալ մինչև 6 մրցանակ:
«Վատագույն դերասան» անվանակարգում «կպայքարեն» Ջոնի Դեպը, Ջեյմի Դորնանը, Քևին Ջեյմսը, Ադամ Սենդլերը և Չեննինգ Տատումը:
Հաղթողների անունները կհրապարակվեն փետրվարի 27-ին:
«Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխությունը հիմնվել է 1980 թ.: Մրցանակը հանձնվում է կինոյում վատագույն և կասկածելի աշխատանքների համար:











































