spletnik.ru-ն ներկայացնում է հայտնի կանանց, որոնք ամբողջովին սափրել են գլուխը:
1997 թ. բոլորը քննարկել են Դեմի Մուրին և նրա խաղը «Զինվոր Ջեյնը» ֆիլմում, հանուն որի դերասանուհին հրաժարվել է մազերից:

Դեմի Մուրը. կադր «Զինվոր Ջեյնը» ֆիլմից
2001 թ. մեզ համար անսովոր կերպարով է ներկայացել Քեյթ Բլանշետը: Դերասանուհին սափրել է երկար մազերը «Դրախտ» դրամայում աշխատանքի ընթացքում:

Քեյթ Բլանշետը. կադր «Դրախտ» ֆիլմից
2006 թ. էկրան է բարձրացել ««V» նշանակում է Վենդետա» ֆիլմը: Այդ ժամանակ հանդիսատեսի աչքի առաջ մազերից հրաժարվել է Նատալի Պորտմանը:

Նատալի Պորտմանը. կադր ««V» նշանակում է Վենդետա» ֆիլմից
Իսկ Սինտիա Նիքսոնը լրիվ սափրել է գլուխը հանուն քաղցկեղով հիվանդ պրոֆեսորի դերի բրոդվեյյան Wit բեմադրության:

Սինտիա Նիքսոնը

Սինտիա Նիքսոնը՝ Wit ներկայացման պրեմիերային
Սիգուրնի Ուիվերը սափրել է շքեզ մազերը «Օտարը 3» ֆիլմի համար:

Սիգուրնի Ուիվերը. կադր «Օտարը 3» ֆիլմից
Էնն Հեթեուեյն ամբողջովին չի սափրել գլուխը, բայց մազերը շատ կարճ է կտրել «Թշվառները» ֆիլմի նկարահանումների համար:

Էնն Հեթեուեյը. կադր «Թշվառները» ֆիլմից
Իսկ Շարլիզ Թերոնը հանդիսատեսի առաջ սափրած գլխով ներկայացել է «Խելագար Մաքսը. Կատաղության ճանապարհ» ֆիլմում:

Շարլիզ Թերոնը. կադր «Խելագար Մաքսը. Կատաղության ճանապարհ» ֆիլմից
Գլուխը սափրել են նաև ռուս դերասանուհիներ Մարիա Կոժևնիկովան և Եկատերինա Վիլկովան:

Մարիա Կոժևնիկովան
Եկատերինա Վիլկովան

Գլուխը սափրել է նաև երգչուհի Բրիթնի Սփիրսը

Բրիթնի Սփիրսը










































