Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրք զբոսավար Սիբել Սաթիրօղլուն կանխել է Ստամբուլի ահաբեկչության ժամանակ ավելի շատ մարդկանց զոհվելը՝ գերմանացի զբոսաշրջիկներին զգուշացնելով վտանգի մասին։
Զբոսավարը պատմել է, որ Սուլթանահմեթի հրապարակում էքսկուրսիա է անցկացրել 20-25 գերմանացի զբոսաշրջիկների համար և տարօրինակ ձայն է լսել զբոսաշրջիկների կողմից:
«Ձայնը կասկածելի թվաց ինձ, և ես ուշադրություն դարձրի անհայտ երիտասարդի վրա, որը նման էր թուրքի, կրում էր ժամանակակից հագուստ և միացել էր զբոսաշրջիկներին։
Ես տեսա, որ նա դուրս է բերում ինչ-որ առարկա, որը նման էր պայթուցիկ սարքի։ Ես զբոսաշրջիկներին գերմաներենով գոռացի Laufen weg (փախեք), և բոլորը սկսեցին փախչել։ Այդ ժամանակ տեղի ունեցավ պայթյունը»։ Զբոսավարը վիրավորվել է ոտքի շրջանում և կորցրել է լսողությունը։









































