Իսրայելի կողմից Դամասկոսը հարվածելուց հետո Սիրիան Իսրայելի վրա է ուղղել հրթիռները, հայտնում է The Jerusalem Post-ը:
Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ալ-Զաուբին հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները «Սիրիայի համար բացել են ցանկացած հնարավորության դռները»:
Մինչ այդ Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ժամանակը կգա, և իր երկիրը վրեժ կլուծի Իսրայելից ու այն եղանակով, որը հարմար կհամարի:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Իսրայելը հարվածներ էր հասցրել Դամասկոսի մերձակա հետազոտական ռազմական կենտրոնին: Սիրիան այդ հարվածները որակել էր որպես պատերազմի հայտարարություն:







































