«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 50-ամյա տղամարդ է մահացել, ում մոտ նույնպես առկա է եղել H1N1 վիրուսը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին տեղեկությունը:
Հիշեցնենք, որ երեկ առողջապահության նախարարությունը տեղեկություն էր տարածել, որով հայտնում էր խոզի գրիպով մահվան ևս երկու դեպքի մասին:










































