Նրանց, ովքեր երազում են ոչ միայն դեմքի ու մարմնի, այլև ուղեղի երիտասարդությունը պահպանելու մասին, հարկավոր է վիդեոխաղեր խաղալ: Հետազոտողների խոսքերով՝ այդ գործընթացն ավելի շատ առավելություններ ունի, քան խաչբառերը: Փորձին մասնակցել է ավելի քան 680 առողջ մարդ: Նրանք բոլորն օրական առնվազն 10 ժամ խաղացել են Road Tour անվամբ տեսախաղը: Ուսումնասիրությունը պարզել է, որ բոլոր նրանք, ովքեր մեկ տարի խաղացել են, իրենց մտավոր ունակությունները բարելավել են երեք տարով, իսկ, ովքեր չորս ժամով ավելի շատ են խաղացել, բարելավել են՝ չորս տարով:
Պարզվում է՝ ուղեղի ճկունությունը սկսում է դանդաղել 30 տարեկանից, երբ ուղեղը սկսում է հետզարգացման փուլը: Սակայն շնորհիվ ուսուցանող ծրագրերի, հնարավոր է ժամանակը հետ շրջել և ավելի բարձր մակարդակի անցնելու հնարավորություն ստանալ: Նման եզրակացության են եկել Այովա նահանգի համալսարանի փորձագետները: Այդ ընթացքում տեղի է ունենում ուղեղի ինքնատիպ վերածրագրավորում: Սակայն գիտնականներին հարկավոր է պարզել, թե ուղեղի կոնկրետ որ հատվածներն են գործառույթային փոփոխություններ կրում:










































