Facebook սոցցանցը թողարկել է Mentions հավելված Android-ի օգտատերերի համար՝ հաղորդում է TechChurch-ը:
Նշվում է, որ հավելվածը հասանելի է միայն վավերացված օգտահաշիվներով տերերի համար: Այն նախատեսված է հայտնի անձանց պաշտոնական էջերը կառավարելու համար: Մասնավորապես՝ նման օգտատերերը կտեսնեն հատուկ ժապավեն՝ գրառումներով, որտեղ իրենք նշվում են, և իրենց ընթերցողներին օպերատիվ պատասխանելու հնարավորություն կստանան: Բացի այդ՝ հավելվածի օգնությամբ հայտնիները կկարողանան առցանց տեսահեռարձակում անցկացնել:








































