Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ձգտում են, որպեսզի մազերը փայլուն լինեն: Այս դեպքում հիանալի օրինակ են ծառայում հոլիվուդյան աստղերը, որոնք հրաշալի խոպոպներ և վարսեր ունեն: Նրանցից մեկը որոշել է կիսվել իր գաղտնիքով, որը շատ պարզ և հասանելի է:
Պարզվում է, որ չծերացող Դեմի Մուրը մազերը ցայելիս սովորական ջրի փոխարեն հանքային ջուր է օգտագործում: Դեմի Մուրից բացի, այս միջոցին է դիմում նաև Քիմ Բեսինջերը, ով նույնպես չի կարող բողոքել իր մազերի փայլից:
Ընդ որում, հոլիվուդյան որոշ աստղեր հանքային ջրի մեջ ասպիրին են ավելացնում, ինչը փափկեցնում է մազերը: Սակայն որոշ կանայք վախենում են ասպիրինը որպես պարզաջրող միջոց օգտագործել, քանի որ դեռ պարզ չէ, թե այդ դեղորայքից ինչ չափաբաժին է անցնում օրգանիզմի մեջ:









































