Կարծես ծխելու վատ ազդեցությունների մասին ամեն ինչ ասվել է: Սակայն Cancer Epidemiology, Biomarkers & Prevention ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ ծխելը մեծացնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը: Ընդ որում, դա ավելի շատ վերաբերում է ուժեղ սեռի ներկայացուցիչներին: Թրոմսի համալսարանի գիտնականները 14 տարվա ընթացքում հետևել են ավելի քան 600 000 մարդու:
Արդյունքում նրանք պարզել են, որ ծխող կանանց 19 տոկոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգն ավելի մեծ է, քան նրանց մոտ, ովքեր երբեք չեն ծխել: Ծխող տղամարդկանց մոտ, չծխողների հետ համեմատած, այդ վտանգը 8 տոկոս է կազմում: Բացի դրանից, 16 տարեկանից ծխել սկսած կանանց մոտ այդ վտանգը 50 տոկոսով մեծ է:
Հաստ աղիքի քաղցկեղի և ծխելու միջև պատճառահետևանքայի կապը վերջերս հաստատվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Սակայն, ցավոք, այդ կապը դեռ հայտնի չէ լայն հասարակությանը:









































