13/16 տեղամասում միջադեպ է գրանցվել. Ծատուրյան Վրեժ անունով մեկը մտել է ընտրատեղամաս, անցել տարածքով և կոպիտ է պատասխանել հանձնաժողովի քարտուղար Անի Գաբրիելյանի` տեղամասը լքելու պահանջին:
Հանձնաժողովի քարտուղարը արձանագրություն է կազմել, սակայն արձանագրության տակ չեն ստորագրում թե՛ նախագահը, թե՛ ՀԱԿ ներկայացուցիչը:








































