Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ադրբեջանական SOCAR-ի ներկայացուցիչը վաղը հանդիպելու է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հետ։ Այդ մասին վրացի լրագրողներին հայտնել է պատգամավոր Գեորգի Վոլսկին:
«Վաղը Վրաստան կժամանի SOCAR-ի ներկայացուցիչը։ Կողմերը կքննարկեն մանրամասները։ Խոսքը հիմնականում առնչվելու է գներին, որոնց համապատասխան լուծվելու է գազի մատակարարումների դեֆիցիտի հարցը։ Հայտնի է, որ տվյալ փուլում դեֆիցիտը բալանսավորվում է ռուսական գազով»,- ասել է Գեորգի Վոլսկին։









































