Բրիտանացի դերասան Ռոբերտ Պատինսոնը մասնակցել է ֆրանսիական Dior նորաձևության տան հերթական գովազդային արշավին: Նա ներկայացրել է նոր բույր՝ Eau for Men: Այս մասին ասվում է մամլո հաղորդագրությունում՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Ըստ գովազդային հոլովակի սյուժեի՝ դերասանը կքայլի Նյու Յորքի փողոցներով: Այդ ընթացքում տների պատերին հայտնվում են «Երազիր՝ կարծես հավերժ պիտի ապրես» և «Ապրիր՝ կարծես այսօր ես մեռնելու» նշանաբանը:
Նկարահանումներին մասնակցել է գերմանացի հայտնի լուսանկարիչ Պետեր Լինդբերգը:













































