Գերմանիայի «կանաչները» հանդես են եկել ծխախոտի ավտոմատները երկրի տարածքում արգելելու առաջարկով, հայտնում է ITAR-TASS-ը:
Նրանց կարծիքով՝ ցանկացած դեռահաս կարող է շրջանցել նման սարքերում առկա պաշտպանության համակարգը ու գնել ծխախոտային արտադրանք:
2004 թ. Գերմանիայում կար նման 700 հազար ավտոմատ: 2007 թ. ծխախոտի դեմ պայքարի շրջանակներում դրանց թիվը կրկնակի կրճատվեց: Բացի դրանից, որոշում ընդունվեց ծխախոտային ավտոմատները հագեցնել բանկային քարտերի համար նախատեսված հատուկ սարքավորմամբ, որը հնարավոր է ձևակերպել միայն 18 տարին լրանալուց հետո: Հենց այդ տարիքից է Գերմանիայում թույլատրվում ծխախոտային արտադրանքի վաճառքը:
Ենթադրվում է, որ եթե դեռահասը նման քարտ չունի ու իր տարիքը հաստատել չի կարող, չի ստանա նաև ծխախոտ:
Համաձայն հարցման արդյունքների՝ գերմանացի դեռահասների շուրջ մեկ քառորդը հեշտությամբ կարող է շրջանցել պաշտպանության նման համակարգը՝ քարտը վերցնելով ծնողների կամ ավագ մտերիմների մոտից:
«Կանաչները» կարծում են, որ անչափահասների շրջանում ծխախոտի դեմ պայքարը կլիներ նման ավտոմատների լիարժեք արգելքը:










































