France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՕՊԵԿ-ի նախագահ, Նիգերիայի նավթարդյունաբերության նախարար Էմանուել Իբե Կաչիկվուն կողմ է արտահայտվել մարտի սկզբին կազմակերպության արտակարգ գագաթնաժողով գումարելու օգտին, որը նվիրված կլինի նավթի համաշխարհային գներին։
Նրա խոսքով՝ հանդիպման գլխավոր նպատակներն են գնային քաղաքականության վերանայումը և անհրաժեշտության դեպքում կարտելի գործունեության ռազմավարության փոփոխումը. «Ներկայիս գները թելադրում են հանդիպման անհրաժեշտություն»։ Կաչիկվուն հայտարարել է, որ արտահերթ հանդիպում անցկացնելու կոչով իրեն դիմել են ՕՊԵԿ-ի մի շարք անդամներ։











































