Հայ ձյուդոյիստներն Ավստրիայում մասնակցում են Օլիմպիական հավաքի: Հունվարի 12-ին սկսվելու են վարկանիշային մրցաշարերը: Օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելու համար պայքարում են Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Ֆերդինանտ Կարապետյանը և Ժաննա Ստանկևիչը:
Հովհաննես Դավթյանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 19-րդ տեղը: Մրցաշարում լավ արդյունք ցուցադրելու դեպքում նա կարող է ապահովել իր մասնակցությունը 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերին:
Ժաննա Ստանկևիչն ու Ֆերդինանտ Կարապետյանը ելույթ կունենան բոլոր նախատեսված մրցաշարերում, որպեսզի հասցնեն վաստակել միավորներ ու բարելավեն իրենց դիրքերը:
Ուսումնամարզական հավաքին, բացի հայ ձյուդոիստներից, ներկա են տարբեր երկրներից ժամանած շուրջ 400 մարզիկներ:









































