«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտնել է «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությունից ստացած իր տպավորությունների մասին:
2015 թվականի լավագույն խաղացող է ճանաչվել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով ստացել է քվեարկողների ձայների 41,33 %-ը: Երկրորդը Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն էր՝ 27,76% ձայներով, իսկ երրորդը Նեյմարը, ով ստացել է քվերակողների ձայների 7,86 %-ը:
«Կյանքիս լավագույն օրերից էր: Անչափ ուրախ եմ: Սա ինձ համար նոր մարտահրավեր էր: Բայց ես նաև այլ նպատակներ ունեմ: Օրինակ, տիտղոսների նվաճումը: Մեսսին իմ կուռքն է, լավագույնն աշխարհում: Հուսով եմ, որ դեռ երկար տարիներ բավականություն կստանանք նրա խաղից:
Խոստովանեմ, որ հուսով էի երկրորդ տեղում լինել, բայց ես պետք է աշխատեմ, որպեսզի պահպանեմ տեղս լավագույնների եռյակում»,- AS-ը մեջբերում է Նեյմարի խոսքերը:








































