Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը և նախկին սուպերմոդել Ջերի Հոլը՝ The Rolling Stones խմբի մենակատար Միք Ջագերի երկարամյա կյանքի ուղեկիցն ու չորս երեխաների մայրը, հայտարարել են իրենց նշանադրության մասին: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:
84-ամյա Ռուպերտ Մերդոկը ամուսնացած է եղել 3 անգամ: Նրա վերջին ամուսնությունը՝ չինական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատերի Վենդի Դենգի հետ, խզվել է 2013 թվականին:
Չնայած 59-ամյա Հոլը Ջագերի հետ ապրել է 22 տարի, սակայն նրանց ամուսնությունը, որի արարողությունը անցկացվել է ինդոնեզական Բալի կղզում, Մեծ Բրիտանիայում համարվել է անօրինական:










































