Երկու պետությունների սահմանին հյուսիսկորեական բարձրախոսները հեռարձակում են քննադատություն Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հասցեին: Այս մասին հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը:
Հյուսիսկորեական ռեժիմի քննադատությամբ բարձրախոսների հեռարձակումը Սեուլը թողարկել է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումից հետո: Ի պատասխան՝ սահմանին միացել են Հյուսիսային Կորեայի բարձրախոսները:
Հարավային Կորեայի կառավարության աղբյուրն ասել է, որ հարևանների կողմից ձայնը բավականին թույլ է: Բայց այդտեղից գովասանքներ են լսվում Հյուսիսային Կորեայի ձեռքբերումների և անձամբ ընկեր Կիմ Չեն Ինի մասին, այդ թվում՝ երաժշտության տեսքով:









































