Մինչև 49 կգ քաշային կարգում հանդես եկող ծագումով հայ բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը 6-րդ անգամ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Դավիթը եզրափակիչում 6:4 հաշվով առավելության է հասել Բելիկ Գալանովի նկատմամբ:
Այս հաղթանակի շնորհիվ Հայրապետյանը ձեռք բերեց աշնանը Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք, իսկ աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու պարագայում Դավիթն իրավունք կստանա մասնակցելու նաև Լոնդոնում կայանալիք 2012 թ. Օլիմպիադային:








































