2015թ. ամենաբարձր վարձատրվող մոդելներ 20-ամյա ամերիկուհի Քենդալ Ջենները և 23-ամյա բրիտանուհի Կարա Դելեվինը որոշել են նորաձևության սեփական CaKe անվամբ բրենդը թողարկել, գրում է Fashionmag-ը:
Դեռ ամռանը նրանք Glastonbury-ի երաժշտական փառատոնին միասին ներկայացան CaKe մակագրությամբ սև վերնահագուստներով և հայտարարեցին իրենց ծրագրերի մասին:
Կարան և Քենդալը հույս ունեն, որ իրենց համատեղ նախագիծը հաջողություն կունենա: Հայտնի է, որ նրանք արդեն ունեն գլխարկների և տոպերի պատրաստի դիզայն, և մտադիր են արտադել դրանք նոր բրենդով: Նոր բրենդի առաջին խանությները կբացվեն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:










































