Ռիզ Ուիզերսփունի ամուսինը՝ դերասան Ջիմ Տոտը, քննադատել է կնոջ վարքագիծը, երբ վերջինս փորձել է «իրեն պաշտպանել ոստիկաններից»: Ջիմին հատկապես զայրացրել է հղի լինելու վերաբերյալ դերասանուհու ստելու փաստը: Բացի այդ, չնայած հաջողակ կարիերային, դերասանը տանել չի կարողանում, երբ մարդիկ իրենց չափից ավելի ամբարտավան են պահում: Այս մասին հաղորդում է Showbiz.Spy-ը:
«Նրան չեն գրավում ո՛չ փառքը, ո՛չ փողերը, նա ատում է, երբ աստղերն իրենց հիմարի նման են պահում»,- նշել է Տոտի շրջապատում պարբերականի աղբյուրը:
«Նա իրեն չի ցուցադրում, սիրում է կատակել և տարված չէ հոլիվուդյան կյանքով: Որքան էլ դա հակասական հնչի, սակայն նա նրանցից չէ, ով հարբած նստում է ղեկի առջև: Նա առհասարակ հազվադեպ է այցելում երեկույթներին և ալկոհոլ չի օգտագործում»:










































