Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն ակնարկել է, որ իր և թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի կոնֆլիկտի մասին շրջանառվող լուրերն ուրճացված են:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ կիսապաշտպանը պատրաստվում էր հեռանալ ակումբից, սակայն իսպանացի մասնագետի հեռացվելուց հետո փոխել է մտադրությունն ու որոշել շարունակել կարիերան Զինեդին Զիդանի թիմում:
«Ուրախ եմ խաղադաշտ վերադառնալու համար: Շատ էի ցանկանում դարձյալ խաղալ այսքան երկար դադարից հետո: Ռաֆան իսկական պրոֆեսիոնալ է: Նրան հաջողություն եմ մաղթում»,- Twitter-ի իր էջում գրել է Իսկոն:








































