ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը բրիտանացի հայտնի երաժիշտ Դևիդ Բոուին անվանել է իսկական լեգենդ։ Բոուին կյանքից հեռացել է կիրակի՝ 69 տարեկանում։ Մահվան պատճառը քաղցկեղն է, որի դեմ երաժիշտը պայքարել է 1.5 տարի։
«Նրա մեղեդիներրը կմնան հավերժ, իսկական լեգենդ»,- ասել է նա։
Սթոլթենբերգն առանձնացրել է կատարողի իր սիրելի երգերը, որոնց թվում են Hunky Dory-ն, Ziggy Stardust-ը, Low-ն և Heroes-ը։
Բոուին բազմաթիվ երաժշտական մրցանակների դափնեկիր է, այդ թվոում՝ հեղինակավոր «Գրեմմիի»։ 2004 թվականին Rolling Stone պարբերականը նրան տեղավորել էր «բոլոր ժամանակների 100 մեծագույն ռոք կատարողներ» վարկանիշի 39-րդ հորիզոնականում և «բոլոր ժամանակների 100 մեծագույն վոկալիստներ» վարկանիշի 23-րդ տեղում։
Երգչի վերջին՝ Blackstar ալբոմը թողարկվել է ընթացիկ տարվա հունվարի 8-ին՝ կատարողի ծննդյան օրը։









































