Բրիտանացի երգիչ Դևիդ Բոուիի անունը դարձել է Twitter միկրոբլոգների ցանցի համաշխարհային թրենդեր։ Օգտատերերը ցավակցություն են հայտնում՝ կապված երաժշտի մահվան հետ, կիսվում են նրա տեսագրություններով ու երգերով։ Թրենդերում է հայտնվել նաև «Լաբրինթոս» ֆիլմը, որում նկարահանվել է Բոուին։
Բոուին կյանքից հեռացել է 69 տարեկանում։ Երգչի երկրպագուներին խնդրել են հարգանք դրսևորել ընտանիքի անդամների իրավունքների հանդեպ նրանց համար այս դժվարին պահին։
Այսօր թվիթերյան թրենդերում է նաև #GoldenGlobes թեգը։











































