Գերմանիայի Մանհայմ քաղաքում կայացավ մենամարտ՝ գերծանր քաշային կարգում IBF/WBA/WBO վարկածներով աշխարհի 37-ամյա չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի (60-3-0, 52 նոկաուտ) և տիտղոսների հավակնորդ, 28-ամյա գերմանացի Ֆրանչեսկո Պյանետայի (28-1-1, 15 նոկաուտ) միջև:
Վլադիմիրը բացահայտ առվելություն ուներ հակառակորդի նկատմամբ, իսկ 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց նրան: Նպատակակետին հասած հարվածաշարից հետո Պյանետան չկարողացավ բարձրանալ 10 վայրկյանների ընթացքում, և գրանցվեց տեխնիկական նոկաուտ:
Հավելենք, որ գերմանացին 4-րդ և 5-րդ ռաունդներում ենթարկվել էր նոկդաունի: Այսպիսով՝ Պյանետան կրեց իր առաջին պարտությունը մարզական կարիերայում, իսկ Կլիչկոն տոնեց 60-րդ հաղթանակը:






































