Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը 35 մլն դոլարով գնել է դերասան Ջոնի Դեպի զբոսանավը: Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:
Պարբերականի հաղորդմամբ՝ Ռոուլինգը պարզապես սիրահարվել է 156 ֆուտ երկարությամբ սպիտակ զբոսանավին: Դեպը դրա վերանորոգման վրա ծախսել է 8 մլն դոլար:
Նախկինում զբոսանավը կոչվել է Vajoliroja՝ Դեպի նախկին կնոջ՝ Վանեսա Պարադիի և նրանց երկու երեխաների՝ Լիլի-Ռոուզի և Ջեյքի պատվին: Բայց երբ նրանք 2012թ. բաժանվել են, նա նավն անվանել է Amphitrite՝ իր նոր կնոջ՝ Էմբեր Հերդի պատվին:
Զբոսանավում կան ոչ միայն հանգստի սենյակներ, այլև սեփական կինոսրահ: Նավում հարմար կլինի 20 մարդու համար: Զբոսանավը կարելի է վարձել շաբաթական 115 հազար դոլարով:












































