Ֆիլիպինների 4 ծայրահեղական խմբավորումների զինյալներ միավորվել են և հայտարարել Մինդանաո կղզում ԴԱԻՇ-ի «խալիֆայության» գավառ ստեղծելու մասին: Այս մասին հայտնել է ավստրալական Australian պարբերականը, որի տվյալներով՝ զինյալները երդում են տվել Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ի գործող ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիին:
Ավստրալացի փորձագետ Գրեգ Բարթոնի կարծիքով՝ Ֆիլիպինների իրադարձությունները վկայում են այն մասին, որ զինյալները փոխում են իրենց ռազմավարությունը:
«Հասկանալով, որ Սիրիայում և Իրաքում ծանր պայքար է սպասվում, իրենց գործունեության համար նրանք զբաղվում են այլընտրանքային տարածքների որոնմամբ»,- ասել է փորձագետը:
Դա լուրջ վտանգ է ստեղծում հենց Ֆիլիպինների, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի երկրների և Ավստրալիայի համար՝ ընդգծել է թերթը՝ ենթադրելով, որ շուտով հենց ավստրալացիները կդառնան ահաբեկչությունների հիմնական թիրախը:





































