Թուրքիայի մեծ թվով ակադեմիկոսներ այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում և Անկարայում կանցկացնեն հավաք՝ թուրքական իշխանություններին հորդորելով դադարեցնել երկրի մի շարք գավառներում գլխավորապես քուրդ ազգաբնակչության դեմ իրականացվող բռնությունները: Այս մասին հայտնում է թուրքական Demokr athaber.net-ը։ Բողոքի ցույց անցկացնելու գաղափարի հեղինակը «Հանուն խաղաղության ակադեմիկոսների նախաձեռնությունն» է:
«Որպես Թուրքիայի տարբեր համալսարաններում աշխատող 1000-ից ավելի ակադեմիկոսներ և հետազոտողներ՝ մենք հայտարարում ենք, որ չենք լինելու Ջիզրե, Դարգեչիթ, Սուր, Սիլոփի, Սիլվան գավառներում և այլ վայրերում բոլոր քաղաքացիների ու գլխավորապես քրդերի նկատմամբ իրականացվող հանցանքի մեղսակիցը: Այս տարածքներում իրականացվող հանցագործությունների պատասխանատու ենք համարում պետությանը՝ ցանկանալով, որ պատասխան տա: Միաժամանակ հորդորում ենք, որ պետությունն անհապաղ սկսի բանակցություններ վարել»,- հայտնել են ցույցի կազմակերպիչները:









































