«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը հայտարարել է, որ Դիդիե Դրոգբան չի վերադառնա «Սթեմֆորդ Բրիջ»:
Դրոգբան այժմ հանդես է գալիս MLS-ի «Մոնրեալ Իմպակտ» ակումբում: Օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ Դիդիեն հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին և պատրաստվում է համալրել լոնդոնյան ակումբի մարզչական շտաբի կազմը:
«Դրոգբան «Մոնրեալ»-ի հետ գործող պայմանագիր ունի: Պետք չէ մոռանալ այդ մասին»,- Goal. com-ը մեջբերում է Հիդինկի խոսքերը:
Ամերիկյան ակումբի հետ 37-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2017 թվականին:




































