Օնտարիո նահանգի հյուսիսային մասում մեխանիկական խնդիրների պատճառով փակ է կամուրջը, որը համարվում է անդրկանադական մայրուղու մաս՝ հայտնում է CBC-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ կամուրջը, որն անցնում է Նիպիգոն գետի վրայով, «ճաքել է» սառնամանիքների պատճառով։ Այնտեղ տեղ-տեղ օդի ջերմաստիճանը հասնում է -30 աստիճանի։
Այսպիսով՝ ներկայում Կանադայի արևելքի ու արևմուտքի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը խաթարված է։
Ոստիկանությունում չեն կարողացել հայտնել կամրջի վերաբացման հստակ ամսաթիվը։











































