ԱՄԷ-ի դաշնային գերագույն դատարանը պաղեստինցուն 3 տարով դատապարտել է ԱՄԷ-ի հեղինակությունը Facebook-ում «սևացնելու» համար, հայտնում է The National պարբերականը:
Դատարանը 38-ամյա պաղեստինցուն մեղավոր է ճանաչել Facebook-ում երկրի հեղինակությանը վնաս հասցնելու նպատակով էջ ստեղծելու համար: Բացի բանտարկությունից՝ նա պետք է վճարի նաև 13.6 հազար դոլար տուգանք և պատժաժամկետը լրանալուց հետո արտաքսվի ԱՄԷ-ից:
Դատապարտյալի խոսքով` նա Facebook-ով մասնավոր խոսակցության ժամանակ մյուս օգտվողին ուղղակի ասել է իր կարծիքը: Դատարանի որոշմամբ՝ նրա էջը կհեռացվի:
Դատավճիռը կայացվել է 2012 թվականին ԱՄԷ-ում ընդունված կիբեռհանցագործությունների վերաբերյալ օրենքի հիման վրա: Համաձայն այդ օրենքի` համացանցում իրավախախտներին սպառնում է մինչև ցմահ բանտարկություն և 817 հազար դոլար տուգանք:











































