Բելառուսում կայացվել է 2016թ. մահապատժի առաջին դատավճիռը: Մահապատժի դատապարտված տղամադրը մեղադրվել է իր հետ ապրող կնոջն առանձնակի դաժանությամբ սպանելու համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Տղամարդը նախկինում դատապարտված է եղել: ԽՍՀՄ ժամանակներում նա սպանության համար դատապարտված է եղել գնդակահարության, սակայն վճիռը բողոքարկվել էր, և պատիժը կրելուց հետո նա ազատ էր արձակվել:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայիս դատավճիռը դեռևս չի կայացվել և կարող է բողոքարկվել:
Բելառուսը Եվրոպայում միակ երկիրն է, որտեղ կիրառվում է մահապատիժ:









































