Facebook ընկերությունը շարունակում է զարգացնել սեփական մեսենջերը, որի ժողովրդականությունը շարունակում է աճել, հայտնում է 3dnews.ru-ն: Ընկերության փոխնախագահ Դևիդ Մարկուսի խոսքով` ծառայության ակտիվ օգտատերերի թիվն անցել է 800 միլիոնից:
Մարկուսը հաստատում է, որ այն օգտատերների ցուցանիշը, ովքեր ամիսը գոնե 1 անգամ Facebook Messenger-ի միջոցով հաղորդագրություն են ուղարկում, բավականին տպավորիչ փաստ է, սակայն դա դեռևս ընկերության սահմանը չէ:
Նա նաև հիշեցրել է, որ անցյալ տարի մեսենջերի աշխատանքում մի շարք բարելավումներ են մտցրել, այդ թվում՝ տեսազանգերի աջակցումը, խոսակցությունների անհատականացումը գույների, մականունների և emoji սմայլիկների միջոցով: Բացի դրանից՝ մեսենջերում գործել է հենց խոսակցության ժամանակ իրար գումար ուղարկելու և ստանալու հնարավորությունը, ինչպես նաև օգտվողի գտնվելու վայրը նշող ռեժիմը:









































