Կենտրոն վարչական շրջանի 10/9 ընտրական տեղամասում ընտրություններն անցնում են խաղաղ պայմաններում:
Մելիք Գասպարյանի փոխանցմամբ՝ որևէ խնդիր, որևէ խոչընդոտ չի եղել, 1897 ընտրողից 10.20-ի տվյալներով ընտրություններին մասնակցել է շուրջ 121 ընտրող. «Ընտրություններն անցնում են նորմալ, բնականոն հունով, որևէ խնդիր, որևէ խոչընդոտ չի եղել: Թե դիտորդների, թե վստահված անձանց կողմից իրականացվում է համաձայնեցված աշխատանք»:









































