Իրանը համբերատարությամբ է վերաբերվում Սաուդյան Արաբիայի կողմից թշնամական քայլերին: Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը` Չինաստանի փոխարտգործնախարար Չժան Մինի հետ զրույցի ընթացքում` վերջինիս Թեհրան այցի ժամանակ, գրում է TASS-ը:
«Իսլամական Հանրապետությունը մինչև օրս համբերատարությամբ է վերաբերում այն թշնամական քայլերին, որոնք ձեռնարկում է Էր-Ռիադը Թեհրանի նկատմամբ»,- ասել է Զարիֆը:
«Մինչ օրս մենք չենք պատասխանել Սաուդյան Արաբիայի բացասական միջոցառումներին` կատարվածին համբերատարությամբ վերաբերելով, քանի որ մեծ չափերի տարածություն կա Իրանի իմաստության և սաուդցի պաշտոնյաների ոչ հասուն ու անհավասարակշիռ մոտեցումների միջև»,- նշել է նա` հավելելով, որ Թեհրանը «չի ցանկանում հետևել տարածաշրջանում լարվածություն սերմանելու ճանապարհին»:









































