Շուրջ 30 սիրիացի փախստականներ տուժել են Կանադայի Վանկուվեր քաղաքում անհայտ անձի հարձակումից: Այդ մասին հաղորդել է CBC հեռուստաալիքը:
Ոստիկանության տվյալներով՝ փախստականները հրավիրված են եղել Ասոցիացիայի մահմեդական կենտրոն, որտեղ նրանց համար հատուկ հանդիպում էր կազմակերպվել տեղական համայնքի և մի քանի քաղաքական գործիչների հետ: Երբ նրանք դուրս են եկել կենտրոնից և հավաքվել ավտոբուսի կանգառում, անհայտ անձը մոտեցել է նրանց հեծանիվով և բաց է թողել պղպեղով գազ:
Հաղորդվում է, որ տուժածների մեջ կան կանայք և երեխաներ:
Կանադայի կառավարությունը մտադիր է մինչև 2016 թվականի մարտի 1-ը Սիրիայից 25 հազար փախստական ընդունել:







































