Ռազմավարական ճանապարհին տարանցիկ ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել է մինչև հատուկ կարգադրություն` ձյան առատ տեղումների պատճառով, գրում է RIA Novosti-ն:
«Կապված եղանակային պայմանների վատթարացման հետ` Վրաստանի Հանրապետության տարածքում ձյան առատ տեղումների, ավտոտրանսպորտային միջոցների անվտնագ երթևեկությունն ապահովելու անհնարինությամբ, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության սահմանապահ ոստիկանության համապատասխան խորհրդով` արգելված է տարանցիկ ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Լարս բնակավայարից Վլադիկավկազ քաղաքի ճանապարհահատվածում 2016-ի հունվարի 9-ին, ժամը 15:00-ից ի վեր` մինչև հատուկ կարգադրություն»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ճանապարհապարետային ծառայության դիրքում, անցման գոտում վարորդների համար հյուրանոց և սրճարան է գտնվում:












































