ՀՀ տարածքում հունվարի 9-ի ժամը 16.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ինչպես «Առաջին լրատվական»–ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ են Բերդ-Ճամբարակ, Մադինա-Լեռնահովիտ, Լեռնահովիտ-Գեղհովիտ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղում է ձնախառն անձրև, Գորիս-Սիսիան (10-15 կմ), Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Ծաղկահովիտ և Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Մեղրու սար կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով, Շիրակի մարզի Մարալիկ և Արթիկ քաղաքներում նկատվում է մառախուղ:
Ամասիայի տարածաշրջանում և Ջաջուռի լեռնանցքում առկա է բուք: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:









































