Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքի փողոցները այսօր՝ ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին հայտարարությունից 3 օր անց զարդարել են նոր հաղթանակների կոչ անող կարգախոսները: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
«Ջրածնային ռումբի փորձարկումների հաջողության էներգիայով ընդհանուր առաջխաղացում առաջ մղենք այս տարի»,- կարգախոսը կոչ է անում ռազմական ձեռքբերումները տեղափոխել կյանքի արտադրական և այլ ոլորտներ:
«Թող Աշխատավորական կուսակցության համագումարը փայլի որպես հաղթողների տոն»,- կարգախոսն ուղղված է ազգի բարոյական ոգու բարձրացմանը առաջիկա կուսակցական համագումարի հետ կապված, որը 36 տարվա ընդմիջումից հետո տեղի կունենա այս տարվա մայիսին:
Չորեքշաբթի Հյուսիսային Կորեան հայտարարեց ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ կենտրոնական միջուկային տերությունները դատապարտել են Փխենյանի գործողությունները՝ անհանգստություն և մտավախություններ հայտնելով տարածաշրջանում իրավիճակի բարդացման վերաբերյալ: Միաժամանակ կասկածներ կան, որ չորեքշաբթի հենց ջրածնային ռումբ է փորձարկվել:












































