ԵՄ-ն Լիբիային օգնության ծրագիր է պատրաստել: rosbalt.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Ազգային միասնության կառավարության վարչապետի երդմնակալությունից հետո ԵՄ-ն պատրաստ է Լիբիային 100 մլն եվրո օգնություն տրամադրել: Մենք նաև կաջակցենք անվտանգության մարմինների ձևավորման և նրանց աշխատակիցների հետագա ուսուցման գործում»,- հայտնել է Մոգերինին Թունիս այցի ընթացքում:
Լիբիայում հակամարտության 2 հակադիր կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Մոգերինին հանդիպել է Ֆաիզ Սարաջի հետ, որը հանդես է գալիս որպես Լիբիայում ազգային միասնության կառավարության վարչապետ:
«Ազգային միասնության կառավարության ձևավորման վերաբերյալ քաղաքական համաձայնագրի գոյությունը մեզ հնարավորություն է տալիս Լիբիայում ազգային միասնության ամրապնդման համար և թույլ է տալիս արդեն մոտ ապագայում ահաբեկչության դեմ պայքար սկսել»,- նշել է Մոգերինին:











































